
Ալբանիայի հարավ-արեւմուտքում ուսանողներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ժայռից ինչի հետեւանքով մահացել է 12, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 22 մարդ:Վթարը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 220 կմ հեռավորության վրա գտնվող Խիմար քաղաքի մերձակայքում:
Ալբանիայի իշխանությունները երկուշաբթի օրը սգո օր են հայտարարել` ի հիշատակ 12 զոհերի: