Կոալիցիայի ձևավորումը որոշում է հասարակությունը: Քվեարկող էլեկտորատարի 29 տոկոսը կողմ է, որ ՕԵԿ-ը մտնի կոալիցիա, 23 տոկոսը կողմ է, որ մտնի ԲՀԿ-ն, 27 տոկոսը՝ ՀՅԴ-ն, 22 տոկոսը՝ ՀՀԿ-ն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա ասաց, որ ՀԱԿ-ը “ավազակախմբի” մաս չի դառնա, քանի որ ծայրահեղ արմատական ընդդիմություն է եւ կոալիցիայի մասին խոսելու իմաստ չկա։ Իսկ “Ժառանգությանը” սոցիալոգը կոչ արեց մտել կոալիցիա` լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները. “Կոալիցիային պետք է մոտենալ ոչ թե որպես իշխանական կառույց, այլ թե մեր հասարակությունը որքանով է ճիշտ ընտրություն կատարել”: Անդրադառնալով ԲՀԿ-ին, Ադիբեկյանն ասաց, որ ԲՀԿ-ն հույս ուներ դառնալ մեծամասնություն և, ընդդիմական դաշտ մտնելով, կրկնապատկեց ձայները. “17 տոկոսը իր ձայների հավաքեց հենց իր էլեկտորատի միջոցով, իսկ 13 տոկոսը՝ ընդդիմության դաշտից։ Եթե դուրս գա կոալիցիայից, կկորցնի այն 17 տոկոսի վստահությունը, հակառակ դեպքում՝ հաջորդ ընտրություններին կարող է դառնալ անգամ մեծամասնություն”։
Ամփոփելով, սոցիոլոգը նշեց, որ կոալիցիոն գաղափարախոսությունը տնտեսական ճգնաժամի և անցումային փուլի շրջանում չափազանց կարևոր է. “Հույս ունեմ մեր քաղաքական գործիչները կունենան այնքան իմաստություն, որ կմոռանան փոխվիրավորանքը, կանցնեն արդյունվետ աշխատանիքի, ինչպես նաև հույս ունեմ, որ ՀՅԴ-ն կմոռանա և կմտնի կոալիցիա”։