“Ժողովուրդ”օրաթերթը երեկ էլեկտրոնային մի նամակ էր ստացել, ըստ որի՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սկսել է միջամտել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գործունեությանը եւ կազմակերպել է ահաբեկչական բնույթի նամակների ուղարկումը ուսանողներին: “Բալայանը 2004-2007թթ. աշխատել է Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, բնականաբար, իր աշխատանքային տարիներին ձեռք է բերել բավականին “վստահելի շրջապատ”. այնքան վստահելի, որ վերջիններիս միջոցով պարոն Բալայանը կազմակերպել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ըմբոստ ուսանողների բջջային հեռախոսահամարներին ահաբեկչական բնույթի հաղորդագրություններ ուղարկելը ոչ միայն Բելգիայից, այլեւ եվրոպական մի շարք երկրներից: Նրա զայրույթի պատճառ են բոլոր այն ուսանողները, որոնք համարձակվել են Տիգրանի հարսանիքի քավոր Սուրեն Զոլյանին պաշտպանելու փորձ անել: Բանն այն է, որ Տիգրանի հարազատ եղբայր Գաբրիել Բալայանը հոգու խորքում հավակնում է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնին”,-ասված է նամակում: Այս առնչությամբ Տիգրան Բալայանը “Ժողովուրդ”-ի փոխանցեց, որ այնտեղ փաստերը չեն համապատասխանում իրականությանը: “Ես Բրյուսովի հետ կապ չունեմ, իմ հարսանիքի քավորը Զոլյանը չէ: Այնպես որ, գրածները կատարյալ անհեթեթություն են”,-ասաց նա:
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ