Ջրագծի վթարի հետևանքով մոտակա շենքի բնակարանները վնասվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչից վնասվել են մոտակա շենքի բնակարանների պատուհանները:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել մայր ջրագծի վթար, ինչի հետևանքով խողովակից դուրս մղված ջրի շիթը (մոտ 20 մետր բարձրությամբ) կոտրել է 5 հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 5 մանկապարտեզի ապակիները, ինչից մասնակի ջրալցվել են մանկապարտեզի սենյակները, վնասվել են նաև մոտ 15 բնակարանների պատուհաններ. ողողված տարածքը կազմում է մոտ 6000 քմ:

«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով դադարեցվել է խողովակաշարից ջրի արտահոսքը:




Լրահոս