Քաշաթաղում շահագործման է հանձնվել նոր ՀԷԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս Քաշաթաղի շրջանում տեղի է ունեցել 3.2 Մվտ հզորությամբ եւ տարեկան 26 միլիոն Կվտ/ժ արտադրողականությամբ “Սյունիք 2″հիդրոէլեկտրականյանի բացումը: Արդեն մի քանի տարի է Հակարի գետի Աղավնո վտակի վրա շինարարական աշխատանքներ են ընթանում: Մոտ կես տարի առաջ Աղավնոյի վրա գործարկվեց “Սյունիք 1” ՀԷԿ-ը: Հակարի գետը տարեկան 720 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխում Արաքս: Եթե այդ ամբողջ ծավալն օգտագործվի էներգիա արտադրելու համար, ապա 45 Մվտ էլետրաէներգիա կարտադրվի, համոզված է “Հայջրնախագիծ” ինստիտուտի տնօրեն եւ նախագծի հեղինակ Յուրի Ջավադյանը: Այժմ միայն Աղավնոյի ջրերն են օգտագործվում էներգիա ստանալու համար: Այժմ սկսված է մոտ 2.4 Մվտ հզորությամբ “Սյունիք 3”-ի շինարարությունը: ԼՂՀ իշխանությունների նշված ռազմավարական ծրագրին աջակցում են Հայաստանում, Միացյալ նահանգներում, Արաբական էմիրություններում, Կանադայում, Իրանում, Սիրիայում, Բելգիայում եւ աշխարհի այլ երկրներում ապրող հայերը: Ի տարբերություն առաջին երկու ՀԷԿ-երի, որոնք կառուցվեցին ՀՅԴ-ի եւ ԼՂՀ իշխանությունների համագործակցության շնորհիվ, “Սյունիք 3”-ը բացառապես սփյուռքահայերի ներդրումների շնորհիվ է արվում:




Լրահոս