![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/10744728_800798689984432_1196671078_n.jpg)
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիս- Գավառ, Գավառ-Սևան հատվածի ամբողջ երկայնքով արտակարգ դրություն է. տեղում է առատ ձյուն, առկա է մերկասառույց: Տեսանելիությունը բավականին ցածր է: Ճանապարհային ոստիկանները փորձում են կարգավորել երթևեկությունը՝ մեքենաների առջևից ընթանալով: Վարորդները նման առատ ձյան պատճառով անակնկալի են եկել. դեռևս ամառային անվադողերով են նրանց մեքենաները: