Հայրը սխալմամբ լվացքի մեքենայի մեջ է նետել որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ում տղամարդը լվացքատանն իր փոքրիկ որդուն մտցրել է լվացքի մեքենայի մեջ: Մինչ երեխային այնտեղից դուրս կբերեին, նա մի քանի րոպե հասցրել է ներսում պտույտներ գործել: Լվացքի մեքենայի դուռը փակելուց հետո հայրը սկսել է հետաքրքրությամբ հետեւել 2 տարեկան որդու ռեակցիային: Հասկանալով, որ երեխային փրկելու համար ընդամենը մի քանի րոպե ունի, դիմել է լվացքատան աշխատակիցներին: Վերջիններս անջատել են էլեկտրականությունը եւ բացել ավտոմատ լվացքի մեքենայի դուռը: Այնուհետև հայրը վերցրել է երեխային և արագ դուրս եկել լվացքատնից, որ անվտանգության տեսախցիկները նրա դեմքը չֆիքսեն: Նշենք, որ  դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:




Լրահոս