Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական ,Կլոր սեղանե հիմնադրամի հետ համատեղ քաղաք Երևանում և ՀՀ մարզերում 2010 թ-ին մեկնարկեց “Աջակցություն ընտանիքներին” ծրագիրը, որն ուղղված էր հայ ընտանիքներում քրիստոնեական արժեքների և կենսակերպի վերարժևորմանը և քաջալերմանը: Ծրագրի շրջանակներում համայնքների հոգևոր հայրերը պարբերաբար այցելում են դպրոցներ և հանդիպում ծնողների հետ` ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցումներն ընտանեկան տարաբնույթ խնդիրների վերաբերյալ: 2012թ-ի հունվարին քահանայական համաժողովի անցկացմամբ մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, որը վերաբերում է ներընտանեկան հարցերին, մասնավորաբար ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների ձևավորմանը: Ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու են Երևանի և մարզերի (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Տավուշ, Լոռի) մի շարք տարածաշրջանների դպրոցներ: Մայիսի 20-ին տարբեր թեմերից հոգևոր հայրերի և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների համար կազմակերպվեց “Գենդերային բռնությունների կանխարգելում գենդերային տրանսֆորմացիայի միջոցով” թեմայով ընթացիկ վերապատրաստման դասընթաց: Դասընթացն սկսվեց ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի ողջույնի խոսքով: Ընտրված նյութի շուրջ դասընթացն անցկացրեց Արշավիր Ղուկասյանը:
Մեկնարկել է Աջակցություն ընտանիքներին ծրագրի երկրորդ փուլը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ