
Մայիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում քաշել-պոկելով հափշտակել են 18-ամյա Վահագն Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ի երեկոյան, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 24-ամյա Հենրիկ Ա.-ն եւ 22-ամյա Վարդան Հ.-ն, որոնք խոստովանել են հանցանքը:
Հենրիկ Ա.-ն եւ Վարդան Հ.-ն ձերբակալված են: