
ՌԴ Անդրբայկալյան մարզում պատերազմի վետերանի տուն է մտել Կազանցեւո բնակավայրի 35-ամյա բնակիչը, քանի որ շատ լավ իմացել է, որ 87-ամյա վետերանը բավական մեծ թոշակ է ստանում եւ փորձել է վերջինիս կողոպտել: Նա ծերունուն սպառնացել է դանակով եւ պահանջել իրեն հանձնել խնայողությունները, բայց վետերանը հրաժարվել է եւ ծեծկռտուք է սկսվել:Վետերանը խոհանոցային դանակի մի քանի հարվածներ է հասցրել գողին : Երբ կողոպտիչը կորցրել է գիտակցությունը, թոշակառուն օգնության է կանչել հարեւաններին, սակայն նա մահացել է: Այժմ պատերազմի վետերանը հիվանդանոցում է, վիճակը ծանր է: