
Երեւանում մայիսի 23-24-ը կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստից առաջ` մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ եւ մշտական հանձնաժողովի 39-րդ դռնփակ նիստերը: Այս մասին ,Արմենպրեսե-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: