Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է.”ԼՂՀ 20 ամյակին նվիրված հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին թե ինչ հանգամանքներից ելնելով է եկել Հայաստան և պաշտոնավարել իբրև Վարչապետ, իսկ այնուհետև Նախագահ: Հարցազրույցը բովանդակային իմաստով ընդհատված էր ու կարծես չուներ վերջաբան: Ինձ համար հրաշալի վերջաբան կլիներ, եթե նախագահ Քոչարյանը որոշեր, առաջադրվեր և ընտրվեր Արցախում իբրև նախագահ: Տնտեսության և արտաքին հարաբերություններում իր կուտակած փորձի շնորհիվ հնարավոր կլիներ զարգացնել այն, հասնել ԼՂՀ ներգրավվմանը բանակցություններում, իսկ այնուհետև Արցախի Հանրապետության ստեղծմանը: Սա կարծում եմ առաքելություն է, որը պետք է հասցնել ավարտին”:
Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագա՞հ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ