ՀՀ արդարադատության նախարարը հանդիպեց Աստանայի հայ համայնքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այսօր հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկել են տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել են Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին: Նախարարը մի շարք նվերների հետ համայնքի ղեկավարին է հանձնել նաև Կիրակնօրյա դպրոցում սովորող երեխաների համար բերված այբբենարանները, որոնք նախարարին էր տրամադրել ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Ներկաները նշել են, որ կարևորում են կապը հայրենիքի հետ և նախարարին են ուղղել Մաքսային Միությանը միանալուց հետո սպասվելիք փոփոխություններին վերաբերող որոշ հարցեր: Նախարարը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: Նա խոստացել է իր լիազորությունների շրջանակում օժանդակել համայքնի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Հանդիպմանը հաջորդել է ճաշը համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս