Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոն զբաղեցնող մի խումբ անձինք դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գասպարյանին` հրաժարվելով վարչական պաշտոնից: “Չհանդուրժելով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետեւողականորեն իրականացվող ապօրինությունները՝ ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետեւաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից՝ դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրաե,- ասված է դիմումում, որ ստորագրել են ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտության եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալի` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ մագիստրոսական եւ հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ Լիանա Պետրոսյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդա Նվարդ Մանասյանը: Իրենց դիմումի մեջ նրանք նաեւ ներկայացրել են հիմքերը.
1. ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն ,Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքովե: 2000թ.-ի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց “Եվրոպական տարածքում բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին” հայտնի Լիսաբոնի միջազգայնագիրը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովը 2005թ.-ի հունվարի 7-ին վավերացրեց վերոնշյալ միջազգայանգիրը եւ այն ուժի մեջ մտավ նույն թվականի մարտի 1-ին: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանվում է. “Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել”:
2. ՀՀ լիազոր մարմինն իր գործողություններով խախտել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի գործընթացի հիմքում ընկած Լիսաբոնի միջազգայնագիրը, որի վավերացմամբ ՀՀ պատկան մարմինները ճանաչել են միջազգայնագրի նախաբանի վեցերորդ պարբերությամբ ամրագրված ինստիտուցիոնալ ինքնավարության սկզբունքը եւ “գիտակցել են այս սկզբունքը պահպանելու ու պաշտպանելու անհրաժեշտությունը”: Ավելին, այդ նույն միջազգայնագրի մասը կազմող բացատրական զեկույցում նկարագրվում է Եվրոպայում որակի ապահովման ընթացքը բարձրագույն կրթության միջոցով, որտեղ բառացի նշվում է ,պատկան մարմնի կամ խորհրդարանի կողմից ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության որակի վերահսկողությանե պրակտիկայի մասին: Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր դառնալով՝ մեր կառավարությունը ստանձնել է մեր կրթական համակարգի ինտեգրացման պարտավորությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին: Այս ամենի լույսի ներքո, անհասկանալի են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանները՝ մի պահ մոռանալով, որ պատկան մարմինն իր գործողություններով խախտել է ՀՀ Սահմանադրության, առնվազն 3 օրենքների եւ կառավարության որոշման դրույթները:
3. Ի շարունակություն վերոնշյալ տրամաբանության, ս/թ ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գ. Գասպարյանը անորոշ ժամկետով հետաձգել է 26.04.2012թ-ին կայանալիք գիտական խորհրդի արտահերթ նիստը, դրանով իսկ խախտելով գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը, չեղարկելով ակադեմիական ազատությունները բուհում եւ արժեզրկելով ուսումնական, գիտական գործունեությունը համակարգող եւ կարգավորող կառավարման մարմնի կարգավիճակը, այդպիսով բուհում հաստատելով միանձնյա կառավարման համակարգը: 4. Հիմք ընդունելով Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտի վերաբերյալ առարկությունները՝ ԵՊԼՀ գիտական խորհրդի 17.04.2012թ ընդլայնված նիստում որոշում ընդունվեց ,… հանձնարարել ԵՊԼՀ ռեկտորին մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքերով կազմված օրենսդրության պահանջներին ակտի իրավաչափությունը եւ օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաեւ այն ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջովե: Ստեղծված իրավիճակում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանը ս/թ մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի անդամներից մի քանիսի կողմից: