Ռուսաստանում գրանցվել է արտագաղթի նոր ալիք: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, անցած տարվա ութ ամիսների ընթացքում երկիրը լքել են ավելի շատ մարդ, քան Վլադիմի Պուտինի նախագահության ցանկացած այլ տարում:
2014թ.-ի հունվար-օգոստոս ամսիներին ՌԴ-ից արտագաղթել է 203 հազար 659 մարդ:
2013թ.-ի ընթացքում արտագաղթել է ընդհանուր առմամբ 186 հազար 382 մարդ, և դա առավելագույն ցուցանիշն է 1999թ.-ից սկսած, երբ երկիրը լքել էին 214 հազար 963 մարդ:
Նշվում է, որ ժամանողներն ավելի շատ են, քան մեկնողները, ինչը գրանցվում է ԱՊՀ երկրներից ներգաղթածների հաշվին: Սական ՌԴ ժամանողների թիվն ավելի դանդաղ է աճում, քան մեկնողներինը:
Ռուսաստանցիները հիմնականում մեկնում են ԱՄՆ, Գերմանիա, Կանադա և Ֆինլանդիա: