Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: Այսօր` մայիսի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում կազմել է 401.95 դրամ: Դոլարն առաջին անգամ է 2010 թ. ապրիլից հետո բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով: Ընդ որում` նախորդ կայացած նստաշրջանի (մայիսի 20) արդյունքների համեմատ դոլարը միանգամից թանկացել է 2.45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում վերջին 1.5 տարում ամենաբարձր աճն է: Բորսայում այսօր գրանցվել է նաեւ մեկ այլ ռեկորդ` առուվաճառքի ծավալը կազմել է 20 մլն դոլար: Ավելի մեծ ծավալով գործարքներ բորսայում կատարվում էին միայն 2009 թ. գարնանային նստաշրջանների ընթացքում, երբ կենտրոնական բանկը փորձում էր ֆիքսել փոխարժեքը:
Դոլարը շարունակում է թանկանալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ