
Google Chrome բրաուզերն առաջին անգամ տարածվածությամբ առաջ է անցել իր գլխավոր մրցակից Microsoft Internet Explorer-ից և զբաղեցրել առաջին տեղը բրաուզերների համաշխարհային շուկայում։ Մայիսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում Chrome-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում կազմել է 32,76%, Internet Explorer-ինը՝ 31,94%, Mozilla Firefox-ինը երրորդ տեղում է՝ շուկայի 25,47% մասնաբաժնով։
Նշենք, որ Google Chrome-ը իր տարածվածությամբ Mozilla Firefox-ից առաջին անգամ առաջ է անցել 2011թ. նոյեմբերին։