Լուիզա Ղամբարյանն ուշաթափվել է բեմի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը երեկ` նոյեմբերի 2-ին, նկարահանման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի նկարահանումների ընթացքում  դերասանուհին, ընկնելով ապրումների մեջ, ուշագնաց է եղել: Armlur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ իր  ինքնազգացողությունը լավացել է և հիմա էլ գնում է նկարահանումների:

«Հիմա արդեն լավ եմ, ամեն ինչ լավ է, պարզապես ապրումների մեջ էի ընկել: Մասսայական տեսարան էր, նկարահանման հրապարակում շտապ օգնության աշխատակիցներ էլ կային, ինձ օգնեցին և գիտակցության բերեցին: Իմ բնականոն աշխատանքին եմ վերադարձել, գնում եմ նկարահանման հրապարակ»,- ասաց դերասանուհին:




Լրահոս