Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց առողջապահության նախարարությանը տրամադրվելիք գումարները:
Ըստ այդմ, 2015 թվականին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 83 մլրդ 468 մլն դրամ: Ծախսերի աճը 2014 թվականի նկատմամբ կազմում է 2 մլրդ 669.1 մլն դրամ կամ 3.3 տոկոս:
Նա հայտնեց, որ ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: