
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն սկսել է խորհրդակցություններ անցկացնել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք դուրս են մնացել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած Վրացական երազանք քաղաքական կոալիցիայից: Բուրջանաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կան ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ընտրողները, որոնց դուր չի գալիս այս կամ այն կուսակցությունը: “Եվ քանի որ չի հաջողվել ստեղծել միասնական ընդդիմադիր ճակատ, պետք է ամեն ինչ անել այնպես, որպեսզի հնարավոր լինի ծածկել ընդդիմադիր բոլոր սեգմենտները: Մենք պայքարելու ենք միայն իշխանությունների և ոչ թե այլ ընդդիմադիր ուժերի դեմ”: