Հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 1974 թ. ծնված Ֆայզո Խ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արշալույս գյուղի արոտավայրից գողացել է երկու ոչխար` Նորապատ գյուղում վաճառելու նպատակով:
Ֆայզո Խ.-ն խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավված է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արշալույս գյուղի բնակիչ Թեմուր Մ.-ին, ումից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչություն: