
Ֆրանսիայի արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւները զգալի նյութական վնաս են հասցրել բնակավայրերին, ամենաշատը տուժել է Նանսի քաղաքը: Հեղեղումներին զոհ է գնացել մեկ մարդ։ Անձրեւային եղանակ է նաեւ Ֆրանսիայի այլ շրջաններում։ Այսպես, Կորսիկայում այս գիշեր տեղումները կազմել են 100 մմ, հորդառատ անձրեւներ են տեղացել նաեւ Պիրենեյներում։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ անձրեւային եղանակը կպահպանվի առնվազն ես մեկ օր։