Մոսկվայում թուրքերը զինված հարձակման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 40-ամյա Զիտհան Նիչուպորը և 50-ամյա Մալա Մալդակը, Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի վրա հրազենային վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է LifeNews-ը:

Թուրքերի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը առջևից կտրել է մեկ այլ մեքենա, որից տղամարդիկ են դուրս եկել: Կրակ բացելով ավտոմեքենայի ապակիների վրա՝ հարձակվողները մեքենայից հանել են 3 մլն ռուբլի:
Երկու տուժածները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Բոտկինի հիվանդանոց:

Ենթադրվում է, որ հարձակվողները եղել են 4 հոգի: Նրանք փախուստի են դիմել երկու ավտոմեքենաներով:




Լրահոս