Հնդկաստանում ձերբակալել են «Սիրո համբույր» ակցիայի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկական Կոչին քաղաքում ոստիկանները ձերբակալել են «Սիրո համբույր» ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել ուժային մեթոդներով բարոյական արժեքների սերմանման հանդեպ: Ակտիվիստները «Ֆեսբուքի» միջոցով բոլոր սիրահարներին, այդ թվում՝ համասեռամոլներին, կոչ էին անում հրապարակայնորեն համբուրվել:

Այդպիսով՝ նրանք պատրաստվում էին բողոքել սրճարանի վրա ինդուիստ- ֆունդամետալիստների հարձակման դեմ: Հարձակվողները հայտարարել են, թե սրճարանի այցելուները՝ երիտասարդներն ու աղջիկները, իրենց վարքով խաթարում են բարոյական հիմքերը:

Հրապարակային համբույրների հակառակորդները դիմել են դատարան՝ նման միջոցառումն արգելելու պահանջով, սակայն դատարանը մերժել է այդ պահաջը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ոստիկանները փորձել են ցրել և՛ համբուրվողներին, և՛ համբուրվելու հակառակորդներին, սակայն ակցիան ֆլեշմոբի տեսքով, այնուամենայնիվ, կայացել է:




Լրահոս