
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։ Թիվ 6 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։