Բիլ Գեյթսը մալարիայի դեմ պայքարին 500 մլն կնվիրաբերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլլ Գեյթսն այս տարի 500 մլն դոլար կնվիրաբերի աշխարհի ամենաաղքատ երկրներում մալարիայի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համար:

Այդ մասին նա հայտարարել է կիրակի Նոր Օռլեանում՝ արևադարձային բժշկության և հիգիենայի ամերիկյան ընկերության ամենամյա նիստի ժամանակ:

Գեյթսը հույս է հայտնել, որ մալարիան լիովին կվերացվի XI դարի կեսերին: Այդ նպատակի համար նա պատրաստվում է տարեկան մոտ 200 մլն դոլար հատկացնել: «Ես 59 տարեկան եմ և շատ կվշտանամ, եթե չապրեմ մինչ այն ժամանակ, երբ մալարիան հիմնովին կոչնչացվի», – հայտարարել է միլիարադատերը:

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը վաղուց է սկսել միջոցներ տրամադրել մալարիայի հետ պայքարի համար. այժմ որոշվել է այդ օգնությունն ավելացնել 30 %-ով: Մասնավորապես, մոտակա 5 տարիների ընթացքում ավելի քան 150 մլն դոլար կուղղվի մալարիայի դեմ պատվաստանյութ պատրաստելու համար: Այդ ինֆեկցիոն հիվանդությունից տարեկան մահանում են ավելի քան 600 մարդ, հիմնականում՝ Աֆրիկայում, տեղեկացնում է ТАСС-ը:

Նշենք, որ Բիլ Գեյթսը գլխավորում է Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ի բարերար-միլիարդատերերի ցանկը:




Լրահոս