
Վերջին շրջանում Հնդկաստանում կանանց շրջանում դրսում զենք կրելու միտում է նկատվում, -գրում է The Guardian -ը: Պատճառը երկրում կանանց նկատմանբ հարձակումների եւ բռնությունների թվի կտրուկ աճն է: Միայն Փանջաբ նահանգում 31300 կին զենք կրելու թույլտվութուն է ստացել: Հնդկաստանի Զենքի ազգային կազմակերպությունը, օրինական ճանապարհով զենքի թույլտվություն ստանալ չկարողացող կանանցից բազմաթիվ բողոքներ ստանալու պատճառով կոչ է արել իշխանություններին հեշտացնել զենքի կրման թույլտվության տրամադրման գործընթացը: Զենքի վաճառքով զբաղվողներն անչափ ոգեւորվել են իրենց առաջարկված արտադրանքի սպառման արագ տեմպերով: