Քիչ առաջ ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Արդեն դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, մեծ թվով հրշեջներ։ Տեղում է նաև Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի հրշեջ փրկարար վարչության պետ Մուշեղ Ղազարյանը և մեծ թվով պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկացրեց armlur.am-ի թղթակիցը:
Մանրամասները քիչ ուշ։