
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի պատմության մեջ առաջին անգամ խոշոր մարտական Portland արագընթաց հածանավի հրամանատարությունը ստանձնել է 40-ամյա Սառա Ուեսթը: Ուեսթը պրոֆեսիոնալ մարտական սպա է:
Կապիտան Ուեսթի հրամանատարության տակ կլինի 185 զինվորական: Հածանավը կուղարկվի Պարսից ծոց կամ Հարավային Ատլանտիկա` մարտական հերթապահություն իրականացնելու: