
Քիչ առաջ armlur.am -ի թղթակիցը հայտնեց, որ դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության մարտական հաշվարկների թիվը հասել է 10-ի։ Դեպքի վայր ժամանեց նաև ԱԻՆ Փրկարարական ծառայության տնօրենի տեղեկալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը։ Ժամանել են նաև 1-03 ծառայության և Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը։ Հրշեջները փորձում են մարել տանիքում առաջացած խոշոր հրդեհը որպեսզի այն չտարածվի։ 1-03 ծառայությունից դեպքի վայրում հայտնել են, որ նախնական տվյալներով տուժածներ չկան: