Իսլամիստների շարքում կռվող չեչենները Չեչնիայի քաղաքացի չեն. Ռ. Կադիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկիր է հրավիրել Չեչնիայի նախագահին: Այդ մասին հայտնել է Ռամզան Կադիրովը Գրոզնիում Սիրիայի դեսպանի հետ կայացած հանդիպումից հետո:

Հանդիպմանը խոսվել է, մասնավորապես, Սիրիայի հակամարտությանը ծնունդով չեչենների մասնակցության մասին:

Հանդիպմանը մասնակցող Սիրիայի հոգևոր առաջնորդը, ներկայացնելով հակամարտությանը մասնակիցների ցանկը, նշել է, որ նրանք ոչ թե Չեչնիայի, այլ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքացիներ են:

Կադիրովը նշել է, որ հանրապետությունում աշխատանքներ են տարվում երիտասարդությանը զինյալ խմբավորումների մասնակցությունից հետ պահելու նպատակով, այդ թվում՝ Սիրիայում: Նա հայտարարել է, որ այնտեղ կռվող բանդիտների նպատակը ոչ թե Սիրիան գրավելն է, այլ իսլամի վարկաբեկումը, և որ նրանք կառավարվում են Արևմուտքից և ԱՄՆ-ից:




Լրահոս