Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում, ապամոնտաժել են Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձանը:
Հսկայական iPhone-ը տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանի բակում էր տեղադրվել անցած տարի:
Հուշարձանն ապամոնտաժելու որոշում է կայացվել Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Քուքի՝ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ հայտարարությունից հետո:
Հաղորդվում է, որ հուշարձանը վերացվել է՝ ելնելով անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչության վերաբերյալ օրենքի պահանջները կատարելու անհրաժեշտությունից, տեղեկացնում է rosbalt.ru-ն: