ՀՀԿ գրասենյակի հրդեհը մարվել է (լրացված) տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքի տանիքում հրդեհ էր բռնկվել: Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, նախնական, ոչ պաշտոնական վարկածով վնասվել են էլեկտրահաղորդակցության լարերը, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել ՀՀԿ գրասենյակի հին եւ դրան հարակից նոր շենքերի տանիքներում: Հրդեհը մասամբ մեկուսացվել է, աշխատանքները շարունակվում են: Միջադեպի մասին դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել:ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ նախնական վարկածներ չկան, զոհեր և վիրավորներ ևս չկան։ 




Լրահոս