Բրազիլացիները մոռացել են, թե ինչ է զարգացումը սպորտում. Ֆ. Վերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Ժոզե Ալդոն UFC-ի միակ բրազիլացի չեմպիոնն է: Վերջերս Անդերսոն Սիլվան իր կարծիքն է արտահայտել այդ իրավիճակի կապակցությամբ և պատմել, թե ինչու են բրազիլացիները կորցնում իրենց տիտղոսները:

Սակայն Ֆաբրիսիո Վերդումը համաձայն չէ իր համերկրացու հետ:

«Այդ ամենը բնական է: Բրազիլացիները կորցրել են կենտրոնացումը: Մենք մոռացել ենք, թե ինչ բան է էվոլյուցիան և զարգացումը սպորտում: Իսկ դա շատ կարևոր է: Սակայն առաջին հերթին ես խոսում եմ իմ անունից: Իմ վերջին երկու մարտում ես պետք է ավելի մեծ առաջխաղացում ունենայի, սակայն ես դա չարեցի»:

Ծանրքաշային կարգում տիտղոսի հավակնորդ հանդիսացող Վերդումը համարում է, որ բրազիլացի մարտիկները դադարել են զարգանալ:

Իրականում ես համաձայն չեմ», – ասել է Վերդումը Սիլվայի խոսքերի մասին:

«Բրազիլիայում, ինչպես և Մեքսիկայում, աշխարհի լավագույն մարտիկներն են գտնվում: Մենք ունենք ինչպես քանակ, այնպես էլ որակ: Հիմնական պատճառը, թե ինչու չունենք չեմպիոնական տիտղոսներ, այն է, որ բրազիլացիների մեծ մասը մեծանում և ապրում է շատ ծանր պայմաններում: Նրանք պետք է աշխատեն, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքներին, և չեն կարող ամբողջովին կենտրոնանալ մարզումների վրա:

Չի կարելի ասել, սակայն, թե դա մեծ խնդիր է, քանի որ ներկայում ամեն քաշային կարգում առաջատար բրազիլացի մարզիկներ կան: Դրանք են Սիլվան, «Ռոնալդո «Ժակարե» Սոուզան, Վիտոր Բելֆորտը, Լիոտո Մաչիդան և շատ ուրիշներ:

«Ժամանակն է չեմպիոնական տիտղոսների մեծամասնությունը վերադարձնել Բրազիլիա», – հայտարարել է Վերդումը, ով շուտով կմենամարտի Մարկ Հանտի հետ:




Լրահոս