
Վերջին զանգի օրը՝ մայիսի 25-ին ժամը 18:00- ից մինչև 23:00-ը Ազատության հրապարակում նախատեսվում է անցկացնել տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ, այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան կառույցներին տրվել են հստակ հանձնարարականներ` Ազատության հրապարակի տոնական ձևավորումն ու համապատասխան մթնոլորտը ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ, դպրոցների տնօրեններին հանձնարարվել է անձամբ մասնակցել համաքաղաքային միջոցառմանը և հետևել, որպեսզի նախատեսված արարողակարգից հնարավոր շեղումները բացառվեն: