ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում այսօր հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր: ՀՀ ՊՆ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ։
Պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: