Սախալինում գնացքը ծովն է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին Սախալինում գնացքը դուրս է եկել ռելսերից և ծովն ընկել. կան զոհվածներ և տուժածներ, որոնց ստույգ թիվը հայտնի չէ. տեղեկացնում է rosbalt-ը:

Ինչպես պատմել է գնացքի ուղևորներից մեկը, մինչ այդ գնացքը շրջվել է, և հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դրա նստարանները պոկվել են: Ուղևորներին մի կերպ հաջողվել է կոտրել ապակիները և դուրս գալ գնացքից, մինչ այն կհասցներ ծովն ընկնել:

Ուղևորի խոսքով՝ գնացքը գրեթե լիքն է եղել, եղել են նաև երեխաներ: Նա տեղեկացրել է, որ մարդկանց մի մասին արդեն տարհանել են, տուժածներից շատերին տարել են ազգականները:

Տեղեկացվում է, որ վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային վատ պայմանները:




Լրահոս