Պաշտպանության նախարարության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ: Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները: Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներին: Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով.
1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում – հրետանավոր
2. ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում – ՀՕՊ, կապավոր:
Ընտրված զորակոչիկների հետ ս.թ. հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվի երիտասարդ զինվորի ծրագրով 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու և հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր: Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական “լեյտենանտ” զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների:




Լրահոս