
Հայաստանի բռնցքամարտիկ, 64կգ քաշային Արթուր Քիրաջյանը, տոնելով 4 հաղթանակ, իսկ եզրափակիչում հաղթելով ղազախ մարզիկ Սաբիթ Թուլեփբերգենովին, դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթողը: Այս մասին armlur.am-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Այս մրցաշարին մասնակցած Հայաստանի եւս 4 բռնցքամարտիկները չեն կարողացել մեդալ նվաճել: Մրցաշարին մասնակցել են բռնցքամարտի աշխարհի չորս չեմպիոններ եւ Լոնդոնի օլիմպիադայի 16 մասնակիցներ: Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է Կարեն Աղամալյանը: