Ամերիկացի լարախաղաց և ակրոբատ Նիկ Վալենդան հազարավոր մարդկանց աչքի առջև անցել է Չիկագոյի երկնաքերերի միջև ձգված լարի վրայով: Ճանապարհի մի մասը նա անցել է առանց ապահովագրման միջոցների և կապված աչքերով:
35-ամյա գիմնաստը, ում հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, սկզբում անցել է Չիկագո գետի տարբեր ափերին գտնվող շենքերի միջև ձգված լարի վրայով: Ճանապարհի երկրորդ մասն ավելի կարճ է եղել. նա անցել է «Մարինա սիթի»-ի համալիրի երկու աշտարակների միջև գտնվող լարի վրայով: Այստեղ արդեն Վալենդան կապել է աչքերը և հրաժարվել ապահովության միջոցներից:
Գետի վրայով նա անցել է 6 րոպե 52 վայրկյանում: Ընդ որում, լարախաղացը գտնվել է ավելի քան 150 մ բարձրության վրա և դիմակայել ժամում 40 մ արագություն ունեցող քամուն: