
Կանադայում անհայտ անձը ցատկել է Նիագարա ջրվեժից եւ կենդանի է մնացել: Մինչ այժմ, առանց հատուկ սարքավորումների, նման էքստրեմալ ձեռքբերում ունեցել են միայն երկու հոգի: Ընկնելու հետեւանքով տղամարդը կոտրել է կողոսկրերը, վնասել է թոքերը եւ այլ ներքին օրգաններ: Չկայացած ինքնասպանին փրկել է միայն այն, որ նա ընկել է ափին մոտ: Փրկարարները կես ժամվա ընթացքում տղամարդուն փորձել են դուրս բերել ջրից, որից հետո նա միանգամից հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածի վիճակը կրիտիկական է, սակայն բուժաշխատողները հույս ունեն, որ նա կապրի: