ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պահվածքն օրեցօր նմանվում է հեռուստասերիալի: Մի քանի օր առաջ ՀՀԿ-ի երկրորդական դերակատարները թմբկահարում էին, թե բոլոր հարցերի պատասխանը կտրվի մայիսի 17-ին: Երեկ պարզվեց, որ որեւէ հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել. երկրի ապագայի հարցերը հետաձգվեցին մեկ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը: Ամենայն հավանականությամբ, այսպիսով Սերժ Սարգսյանը ձգտում է հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա մյուս երեւույթներից, որպեսզի մարդիկ ժամանակ չունենան քննարկելու եւ բացահայտելու, թե, օրինակ, մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ինչու կուսակցություններն այդքան ձայներ ստացան, կամ ինչպես են ծավալվում հետընտրական «ռազբորկաները» (ընտրակաշառքները հետ են պահանջում): Քաղաքական հեռուստասերիալի էֆեկտն այն է, որ բոլորի ուշադրությունը բեւեռվի պաշտոնների բաշխման թեմայի վրա: Այդպես ավելի անվտանգ է:




Լրահոս