Ցո՛ւյց տվեք այն փայը, որտեղ ես մտել եմ. Արմեն Աշոտյանը՝ Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանափոխությունը ժողովրդավարական պետության ներսում պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ՝ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ», – նկատեց նա:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, և որևէ մի պաշտոնյա չի կարող չարաշահել իր իրավասությունները, մասնավորապես՝ «փայ մտնել», նա նշեց.

«Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է ուղղել Գագիկ Ծառուկյանին, ես Գագիկ Ծառուկյանը չեմ, ցո՛ւյց տվեք այն փայը, որտեղ ես մտել եմ և ուղղե՛ք ինձ այդ հարցը»:
Հարցին, թե եռյակը գնում է արտահերթ, թե հերթական ընտրությունների այս հանրահավաքներով ու շտաբներ բացելու նախաձեռնությամբ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների համար որևէ քաղաքական, իրավական, քաղաքացիական հիմքեր: «Եթե դուք տեսնում եք նման հիմքեր, խնդրում եմ՝ լինքը ինձ ուղարկեք»,- կատակեց Աշոտյանը:




Լրահոս