Ո՞Վ Է ԹՈԶ ՓՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում ռեժիմը զբաղված է ընտրակեղծիքների միջոցով իշխանությունն ամրապնդելով, Ադրբեջանը դիվանագիտական դաշտում լուրջ աշխատանք է ծավալել ԼՂ խնդրի վերաբերյալ: «Չմիավորված պետությունների շարժում» կազմակերպությունում, որին, ի դեպ, Ադրբեջանն անդամակցում է 2011թ-ից, ԼՂ խնդրի վերաբերյալ վտանգավոր բանաձեւ է նախապատրաստվում: Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած նիստում Ադրբեջանը հասել է նրան, որ բանաձեւի նախագծում գրվի՝ ԼՂ խնդրի չլուծված լինելը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ եվրոպական երկրների համար: Ուստի այդ հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման ու բանակցությունների միջոցով: Նշենք, որ «Չմիավորված պետությունների շարժում»-ն իր մեծությամբ երկրորդն է ՄԱԿ-ից հետո եւ ներառում է 118 պետության: Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԱԳՆ-ից, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ իրենք այդ հարցին արդեն անդրադարձել են: Նշենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել է, որ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին:
Իսկ իրականում հենց ՀՀ արտաքին գործերի կարմրաթուշ նախարար Էդվարդ Նալբանդյանն է հայ հասարակության աչքերին թոզ փչում իր անգործությամբ: Սերժ Սարգսյանն էլ զբաղված է աթոռներ բաժանելու «խիստ կարեւոր» գործով ու ժամանակ չունի մտածելու ՄԱԿ-ից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն կառույցում ընդունված փաստաթղթերի հետեւանքների մասին:




Լրահոս