«Օրենքով գող» Շաքրոն երդվել է Դեդ Հասանի և Յապոնչիկի գերեզմաններին, որ վրեժ կլուծի (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս, վերադառնալով Ռուսաստանից, հայտնի 61-ամյա «օրենքով գող» Զախարի Կալաշովը, առավել հայտնի Շաքրո Մալադոյ անվամբ, առաջին հերթին այցելել է Դեդ Հասանի և Յապոնչիկի գերեզմաններին: Այնտեղ նա հայտարարել է, որ նրանց սպանողներին երբեք չի ների:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանի կողմնակիցները, անուններ չտալով, նրա սպանության մեջ մեղադրում են Մերաբ Ջանգվելաձեի շուրջ հավաքված հեղինակություններին, ովքեր կազմավորվեցին Տարիել Օնիանիի դատվածությունը մարվելուց հետո: Սև ցուցակում է նաև Ռովշանը, ով այս պահին ազատության մեջ է:

Իսպանական մեկուսարաններում 8 տարի պատիժ կրելուց հետո ՌԴ վերադառնալու օրը շատերն էին պատիվ համարում նրա հետ հանդիպել: Սակայն նա դեռևս շատերի հետ խուսափում է հանդիպել: Ասում են՝ նրա հետ հանդիպել ցանկացողներից են եղել  Ջանգվելաձեն և Լևանը, ով համարվում է սուխումական կլանի «ուղեղներից» մեկը:

d5e6f289caabf6f47e0d7af2ea24c7ae

Շաքրոյի նման վերաբերմունքը մեծ հաշվով կանխատեսելի է եղել: Չխառնվելով միջկլանյան հարաբերություններին, ինչի համար առանձնապես Շաքրոն թույլտվություն չի տվել, նախարարական աշխատասենյակների ներկայացուցիչները մեծ հույսեր ունեն, որ Շաքրոյի վերադառնալուց հետո ևս ամեն բան կմնա այնպես, ինչպես եղել է:

Կարելի է նաև ենթադրել, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Շաքրոն Միրոնի և Ասետրինայի կամ Պիչուգայի և Շիշկանի փոխհարաբերությունների հարցերում:

Այդուհանդերձ, ողջ քրեական աշխարհը Շաքրոյից ողջամիտ որոշումների է սպասում: Եվ, ինչպես կասեին եղբայրները, երևի «մենք շուտով կլսենք այդ տղայի մասին, և դա ուղղակի փոստային բացիկ չի լինի»:




Լրահոս