ՆԻՍՏ ՉԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունը երեկ նախատեսել էր քաղխորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու համար Հայ ազգային կոնգրեսում իրենց կուսակցության մնալու նպատակահարմարության հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, նիստը չի կայացել, քանի որ այդպես էլ Հովհաննիսյանին չի հաջողվել քաղխորհրդի նիստի համար քվորում ապահովել. Լիբերալ կուսակցության քաղխորհրդի անդամները, որոնք դեմ են ՀԱԿ-ից դուրս գալուն, բոյկոտել են նիստը եւ տապալել: Երեկ փորձեցինք մեկնաբանությունների համար դիմել Հովհաննիսյանին, սակայն նա ողջ օրը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս