Արմեն Աշոտյանը` Հովհաննես Թոքմաջյանի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, թեև հետևում է, բայց չի պատրաստվում միջամտել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դեպքերի զարգացմանը: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:

«Ես ցավում եմ, որ բուհ-ում ստեղծված է մի մթնոլորտ, որը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը, որը դրական չի կարող ազդել բուհի վարկանիշի և իմիջի վրա: Հասկանալի պատճառներով զերծ եմ մնում հրապարակային ելույթներից, և պատճառը միայն հարուցված քրեական գործը չէ, որի բացահայտման մեջ ես շատ շահագրգիռ անձնավորություն եմ»:

«Մի մարդու եմ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ես էլ այդ մարդուն կարող եմ հանել, կարող եմ չհանել, մնացած բոլորին ընտրել է բուհը: Ուզում եմ հասկանալ, թե ինչով կավարտվի հետաքննությունը»,-եզրափակեց նա:

Նշենք, որ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում, իբր, նամակագրություն է ունեցել ոմն Ռուզաննայի հետ և փնովել Արմեն Աշոտյանին: Գործը հիմա գտվում է Հատուկ քննչական կոմիտեի տիրույթում:




Լրահոս