Ի պատասխան մեր թերթի երեկվա համարում հրապարակված այն տեղեկատվության, որ առաջիկայում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքը վաճառվելու է, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Tert.am-ին վստահեցրել է, որ նման բան չկա եւ չի կարող լինել: «Նման խնդիր չի կարող լինել: Ըստ «Կրթության մասին» օրենքի՝ կրթական շենքը չի կարող վաճառվել»,-ասել է նա:
ԿԱՊՐԵՆՔ` ԿՏԵՍՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ