ԴԵՂ Է ԿՈՒԼ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի թիվ 56 դպրոցի աշակերտուհիներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նշենք, որ աղջիկը խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ: «Ժողովուրդ»-ին «Մուրացան»-ի հիվանդանոցից հայտնեցին, որ աղջկա վիճակը միջին ծանրության է, կայուն: Նա խոսում է, բայց հիմնականում ընկճված է ու շատ է քնում: «Դա կվերականգնվի, ուղղակի ժամանակ է պետք: Աղջիկն իր քայլը մեկնաբանում է այսպես, որ գլուխը ցավել է եւ ինքը ընդամենը դեղ է խմել»,-ասաց հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Թեեւ լուրեր կան, որ նա սիրո հողի վրա է դիմել այդ քայլին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելու փորձ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս