Ազգային անվտանգության ծառայությունն այս օրերին մի դիմում է քննում, որտեղ տեղեկություններ են հաղորդվել 4 դատավորների կատարած հանցանքների մասին: Դիմումի քննությունն իրականացող քննչական խումբը ղեկավարում է հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի որդին: Նա դատավորներին հրավիրում է ԱԱԾ եւ բացատրություններ վերցնում: aravot.am-ի տեղեկացմամբ՝ երկու դատավորներ արդեն հարցաքննվել են ԱԱԾ-ում: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրան հրավիրել ԱԱԾ: «Ինչների՞դ է պետք: Տարել են, բերել են: Ես չգիտեմ, թե ում հետ եմ խոսում, ես բոլորին հո չե՞մ ճանաչում: Ես չեմ վստահում հեռախոսազանգերին, խուսափում եմ հեռախոսով խոսելուց, եթե մարդուն դեմքով չեմ տեսել»,-շտապեց խուսափել դատավորը: «Ձեր զգուշավորության պատճառն արդյոք կապված է ԱԱԾ կատարած այցելության հետ». «Ժողովուրդ»-ի այս հարցին դատավորը պատասխանեց. «Ես այսօր այնտեղ չեմ եղել: Ես այսօր եղել եմ համալսարանում՝ պետական քննությունների ու եղել եմ վճռաբեկ դատարանում»:
Փորձեցինք զրուցել նաեւ ԱԱԾ-ում հարցաքննված վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանի հետ, որը կոպիտ տոնով պատասխանեց. «Դուք ինձ շատ եք անհանգստացնում» եւ դրեց լսափողը:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ